Առողջապահություն 4.2010
90 տարին` իմաստության չափանիշ

Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը.., եթե բժիշկ-պատմաբանների համառ ջանքերով ժամանակին չհնչեցվեր անցյալի էջերում մոռացության մատնված` 2010 թվականին մոտեցող բժշկական մայր կրթօջախի 90-ամյա հոբելյանի ժամանակացույցի տրամաբանական ահազանգը:
Ռեկտոր Գ.Քյալյանի կողմից ԵՊԲՀ-ի 2009թ. գործունեության և 2010թ. նախահաշվի հետ հոգաբարձուների խորհրդին էր ներկայացվել մոտեցող հոբելյանը պատշաճ ձևով նշելու հիմնականում մեծածավալ, նշանակալից և իրենց նախադեպը չունեցող շուրջ երկու տասնյակ միջոցառումների մարաթոնային ծրագիրը, որի կիզակետն ամփոփվեց 5-օրյա շռնդալի հանդիսությունների շրջանակներում, ընդգրկելով հանրապետության կառավարությունից մինչև հանրապետական գիտաուսումնական բոլոր կառույցների ու արտասահմանյան բազմաթիվ երկրների բժշկագիտական նշանավոր կենտրոնների պատվիրակների մասնակցությունը:
Դժվար է հիշատակել երբեմնի այսպիսի լայնածավալ ավելի քան մեկտարյա և դեռ շարունակվող միջոցառումների մի հսկա շղթա հանրապետության բուհերի կյանքում, որն սկսվեր մի ամբողջ շարք տարաբնույթ, մասնագիտական միջազգային գիտաժողովներից, ընդգրկեր նորաստեղծ բժշկական ախտորոշիչ ուսումնական կենտրոնների ու ժամանակակից հագեցվածությամբ համալսարանական կլինիկաների հիմնման, ուսումնական հենակետային կենտրոնների տեխնիկական վերակառուցման, վերազինման աշխատանքներից մինչև արտասահմանյան գիտաբժշկական նշանավոր կենտրոնների հետ գիտական, դասախոսական կադրերի մասնագիտացման ու կատարելագործման խնդիրների համատեղ լուծման ակտիվ գործընթացների զարգացումը:
Չմոռանանք նաև հոբելյանը նշանավորող բացառիկ սխրանքը` ԵՊԲՀ պրոռեկտոր Սամվել Բարոյանի նախաձեռնությամբ Արարատի գագաթին ՀՀ պետական և ԵՊԲՀ 90-ամյակի հոբելյանական դրոշների ծածանվելը և բիբլիական սարի գագաթից ձյունախառն քամու սուրոցին ներդաշնակ հեռախոսազանգով շնորհավորանքը:
ԵՊԲՀ գիտական խորհրդի հոբելյանական նիստը սկսվեց օրհներգի կատարումով: ԵՊԲՀ առաջընթացի գործում ցուցաբերած բացառիկ ծառայությունների համար մասնակիցներից ՀՀ կառավարության, ԱԺ ղեկավար և արտերկրների նշանավոր գիտական ուսումնական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվեցին համալսարանի առաջին և երկրորդ կարգի շքանշաններով, նաև` 90-ամյակի հոբելյանական ոսկե կրծքանշանով:
Կրթության և գիտության նախարարը նշելով ԵՊԲՀ-ի առաջատար դերը բուհական համակարգում` 25 դասախոսների, գիտնականների և աշխատակիցների պարգևատրեց նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
Ողջույնի խոսքով հանդես եկան և հուշանվերներ հանձնեցին արտերկրներից ժամանած հյուրեր և հանրապետության տարբեր բուհերի տնօրեններ, իսկ ՊՀ ռեկտոր` ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Ա.Սիմոնյանը, նշելով Գ.Քյալյանի ակտիվ դերը ռեկտորների խորհրդում, նրան պարգևատրեց ՊՀ-ի «Ոսկե մեդալով»:
90-ամյա հոբելյանի 5 օր շարունակվող հանդիսությունների վերջակետը, որը համընկավ քաղաքում «Էրեբունի-Երևան» 2792-ամյակի տոնակատարությանը, դրվեց Պետօպերայի դահլիճում և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնանքի և շնորհավորանքի խոսքով: ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը նախագահի անունից գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման հավաստագիր հանձնեց ԵՊԲՀ պրոռեկտոր Վ.Շեկոյանին և «Մխիթար Հերացի» մեդալ` վիրաբուժության N1 ամբիոնի վարիչ Մ.Միրիջանյանին: Նա վարչապետի հուշամեդալով (3) և շնորհակալագրերով (8) պարգևատրեց երկար տարիներ համալսարանի կյանքում նշանակալից ներդրում իրականացնող աշխատակիցների:
Փակման արարողության ավարտական ակորդը բժշկական մայր-օջախի կազմավորման ու հետագա տարիների ոչ սովորական պատմավավերագրական հեռուստատեսային նկարի ցուցադրումն էր:
Չկտրվելով աշխատատեղերից, ԵՊԲՀ ստորաբաժանումների մի խումբ աշխատողներ երկարամյա, բարեխիղճ, անբասիր աշխատանքի համար խրախուսվեցին հոբելյանական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
Հոբելյանական տոնակատարությունների ալիքը տարածվեց աշխարհի տարբեր երկրներում ներկայումս գործող երևանյան մայր-բուհի նախկին սաների շրջանում: Դրանցից անմասն չմնաց ՌԴ-ում գործող ԵՊԲՀ շրջանավարտների մոսկովյան միությունը, որը ՙԲորոդինո՚ հյուրանոցային համալիրում պատշաճ հանդիսավորությամբ նշեց մայր-բուհի 90-ամյակը: Հանդիսավոր նիստին մասնակցում էին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օ.Եսայանը, դեսպանատան աշխատողները, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ:
Այս մարաթոնային հոբելյանական 5-օրյակից ստացած տպավորությունները երկար կմնան հանրապետության համալսարանական կյանքի հուշագրքում:
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը միացնում է իր ձայնը Հայաստանի բժշկագիտության մայր-տաճարին` իր համահրատարակչին ուղղված բազմաթիվ շնորհավորականներին, և ցանկանում հարյուրամյակների երկարակեցություն` ի պատիվ և ի բարօրություն համայն հայության:

Կարդացեք նաև

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...


Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...


ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...


Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն